Սամվել Բաբայանը վերջին շրջանում չափազանց կտրուկ հայտարարություններ էր անում. Հայկ Մարտիրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաբայանի ձերբակալությունն, անշուշտ, քաղաքական ենթատեքստ ունի: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը` անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալությանը:

Նրա խոսքով` Բաբայանը վերջին շրջանում չափազանց կտրուկ հայտարարություններ էր անում:

«Անպատկերացնելի է, որ մարդը, որը հստակորեն հասկանում է, որ իրեն հետևում են, որ ինքը, որպես նախկին ռազմական գործիչ և մահափորձի մեջ նախկինում մեղադրված անձ` կարող էր իրեն թույլ տալ նման զինատեսակ ձեռք բերել և դրան գումարած` փորձել այն անցկացնել միջպետական լավ վերահսկվող սահմանով:

Անպատկերացնելի է նաև այն հանգամանքը, որ նման չափազանց բարդ, գրեթե անհնար ձեռքբերելիություն ունեցող և թանկարժեք զինատեսակ կարող է ձեռք բերել անհատ մի քաղաքացի, ինչպիսին հանդիսանում է Սամվել Բաբայանը»,-նշեց նա:

Քաղաքագետի դիտարկմամբ` հարցականները շատ են, իսկ դեպքի հանգամանքները` առայժմ խիստ կասկածելի:

Արփինե Թովմասյան




Լրահոս