Թաթարստանում մեքենա վարելիս 22-ամյա աղջիկը իրեն միաժամանակ տեսանկարահանել է, գերազանցել արագությունը, ինչի հետևանքով վթարի է ենթարկվել:
Ուղիղ եթեր ապահովող տեսախցիկը ֆիքսել է` ինչպես է երիտասարդ աղջիկը զրուցում, հարցնում զրուցակցի որպիսությունից, ու հենց այդ պահին մեքենայի հարվածի ձայնն է լսվում:
Աղջիկը չի կարողանում ղեկավարել ընթացքը, և այն բախվել է մարդատար ավտոբուսին: Վթարի հետևանքով աղջիկը տեղում մահացել է, ավտոբուսի 5 ուղևոր մարմնական տարբեր աստիճանի վնասներ են ստացել: Նրանց թվում 7-ամյա երեխա: