Սերժ Սարգսյանի հրամանով Վահե Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ:
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով և հիմք ընդունելով «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասը` ո ր ո շ ու մ ե մ.
Վահե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ»,-նշված է որոշման մեջ::