Քաղաքական որեւէ շահարկում անթույլատրելի է, եւ այստեղ անելիք ունեն բացառապես իրավապահ մարմինները: Այդ մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Սամվել Բաբայանի ձերբակալությանը:
«Լավագույն ճանապարհը չէ յուրաքանչյուր իրավական գործընթաց փորձել քաղաքականացնել իրենց առանց այն էլ ցածր վարկանիշը բարձրացնելու համար»,նշեց նա:
Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի հետ կոալիցիա կազմելու հավանականության մասին հարցին, Շարմազանովը ասաց. « Չեմ կարծում, որ «Ծառուկյան» դաշինքը արմատական ընդդիմադիր է: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը որեւէ կուսակցության հետ, բացառությամբ ՀՅԴ-ի, որի հետ այս պահին գտնվում է կոալիցիայում, հետընտրական զարգացումների հարց չի քննարկել: Մեր քաղաքացիներից շատերը, այդ թվում՝ միգուցե այդ դաշինքում ընդգրկված որոշ գործիչներ այդ դաշինքը ընդդիմադիր չեն համարում: Ինչ վերաբերում է ապագայում կկազմե՞նք, թե՞ ոչ, ամեն ինչ ցույց կտան ապրիլի 2-ի արդյունքները»: