ՊԵԿ-ը հարկային համաներում կկիրառի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՊԵԿ-ը պատրաստվում է առաջիկայում հարկային համաներում կիրառել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը տեղեկացրեց, որ համաներման ամփոփիչ վիճակագրությունը կներկայացվի 10 օրից: «Համաներումից օգտվում են այն սուբյեկտները, որոնք օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 90 օրվա ընթացքում, ներկայացրել են ճշգրտված հաշվարկ կամ կատարել են հարկի վճարումը, որպեսզի տույժերից կամ տուգանքներից ազատվեն:

Մոտ 10 օրից ամփոփ ձեւով Ձեզ կներկայացնենք, թե որ տնտեսվարող սուբյեկտներն են, որ ճշգրտված հաշվարկ են ներկայացրել, հարկի ավել գումար են ցույց տվել, որ ֆիզիկակական անձինք են, որ երկրորդ գույքի օտարումից ունեն վճարումներ եւ ազատվել են դրանից, քանի տնտեսվարող սուբյեկտի անձնական հաշվի քարտից են սոցապահովագրության վճարներն ու եկամտահարկը նվազեցվել, վիճակագրությունը ամբողջական կտրամադրվի Ձեզ»,- տեղեկացրել է Միրումյանը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս