«Մեկ է, ինչ էլ ասենք, մեր դեմ է դուրս գալու». ՀՀԿ-ում խիստ արգելք է դրվել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ-ում խստիվ արգելել են որեւէ մեկին մասնակցել քաղաքական բանավեճերի, որոնք կազմակերպում են որոշ հեռուստաընկերություններ՝ ընտրություններին մասնակից տարբեր ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ։ «Մեկ է, ինչ էլ ասենք, մեր դեմ է դուրս գալու»,- բացատրել են շարքերին։ Սակայն հրահանգը եթերի կարոտ որոշ ՀՀԿ-ականների սրտով չէ, նրանք հազիվ են իրենց զսպում, որ ֆեյսբուքյան գրառումներով չարտահայտվեն։ Պաշտոնական քարոզչությունն էլ, ինչպես տեսնում ենք, հաշված մարդիկ են տանում իրենց ուսերին, հատկապես վարչապետ Կարեն Կարապետյանը, ով փաստացի դառնալու է ՀՀԿ-ի վերարտադրության միակ միջոցը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս