«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վերջապես հստակեցվել է երկար սպասված` հայաստանյան կառավարությանն ու տնտեսությանն աջակցող ռուս-հայաստանյան ներդրումային ֆոնդի ստեղծման օրը: Այսօր Հայաստան կժամանի Սամվել Կարապետյանը` ռուսաստանյան մի շարք գործարարների հետ, իսկ մարտի 25-ին կարվի համապատասխան հայտարարությունը: Հիշենենք, որ նման ինվեստիցիոն ակումբի պայմանվորվածությունը ձեռք էր բերվել այս տարեսկզբին` Կարեն Կարապետյանի Մոսկվա կատարած այցի ընթացքում:
Մեր աղբյուրների փոխանցմամբ` այդ ներդրումներն առաջին հերթին ծառայելու են մարզերի համաչափ զարգացմանը, չնայած մինչ այդ խոսակցություն կար, որ առյուծի բաժինը կհասնի Լոռու մարզին` Սամվել Կարապետյանի փոքր հայրենիքին։ «Ներդրումների ծավալի սահմանափակումներ չկան»,- շեշտեց մեր աղբյուրը: Ի՞նչ ծավալների մասին է խոսքը։ «Այս պահին դեռ հայտնի չէ, հայտարարության օրը կերեւա»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարումԼ