«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Միկմետալ» ընկերությունը «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի գրուպ» ընկերության դեմ հայց է ներկայացրել՝ պահանջելով սնանկ ճանաչել: Բանն այն է, որ «Հայասի գրուպ» ընկերությունը գումար է պարտք «Միկմետալ»-ին: Խոսքը շուրջ 2.5 մլն դրամի մասին է: «Ժողովուրդ»-ին «Միկմետալ» ընկերությունից հայտնեցին, որ իրենք դեռեւս 2015 թվականին «Հայասի գրուպ»-ին ամրան եւ ամրալար են վաճառել, ընկերությունը ապրանքը ստանալուց հետո խոստացել է, որ կվճարի, սակայն մինչ օրս դեռ չի վճարել:
Ուշագրավն այն է, որ «Միկմետալ» ընկերության հիմնադիրը Միխայիլ Հարությունյանն է, որը Սերժ Սարգսյանի մանկության ընկերն է եւ ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի մորեղբայրը: Ի դեպ, «Միկմետալ» ընկերության տնօրեն Վահան Հարությունյանը նույնպես ՀՀԿ-ով առաջադրված թեկնածու է: Իսկ «Հայասի գրուպ»-ը ինչպես արդեն նշեցինք, ՀՎԿ կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանն է»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: