«Սասնա ծռերը» ՕՐՕ-ին կաջակցեն միայն մի պայմանով. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. ««Սասնա ծռերը» չեն բացառում, որ կաջակցեն ՕՐՕ դաշինքին, եթե այդ ուժը հստակ դիրքորոշում հայտնի իրենց կողմից նախապես հայտարարված չորս կետերի վերաբերյալ, որոնցից մեկը երկրում քաղբանտարկյալների առկայության ճանաչումն է, այդ թվում՝ «Սասնա ծռերի» տղաներին, ինչպես նաև հետընտրական պրոցեսների ժամանակ ժողովրդի մոբիլիզացիայի վերաբերյալ հստակ դիրքորոշումը:

«Եթե լինի հստակություն այս կետերի վերաբերյալ՝ մենք պատրաստ ենք ավելի հստակեցնել մեր դիրքորոշումը այդ ուժի նկատմամբ: Այս պահին այդպիսի ուժ է համարվում ՕՐՕ դաշինքը: Բայց այս պահին հստակ ասել, որ «Սասնա ծռերը», Ժիրայր Սէֆիլյանը աջակցում են ՕՐՕ դաշինքին, դեռ վաղ է»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է Ալեք Ենիգոմշյանը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս