Պետդումայի նախկին պատգամավորի մարդասպանը ռուս գործակալ է. Ուկրաինայի ՆԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովի մարդասպանը ռուսական հատուկ ծառայությունների գործակալ է: Այս մասին ուկրաինական «1+1» հեռուստաալիքի եթերում ասել է Ուկրաինային ՆԳ նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն:

Նա հաստատել է, որ Վորոնենկովի մարդասպանը 13 ամիս ծառայել է Ուկրաինայի Ազգային գվարդիայում, սակայն չի եղել մարտական գործողությունների մասնակից:

Այժմ իրավապահ մարմինները հետաքննում են Ուկրաինայում նրա գտնվելու պատմությունն ու հարցաքննում նրա նախկին ծառայակիցներին:

Հիշեցնենք, որ նախօրեին Կիևում հրաձգության արդյունքում զոհվել էր ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովը: Ուկրաինական ոստիկանությունը դիտարկում է պատվերով սպանության վարկածը:




Լրահոս