Ահաբեկչությունը չարիք է, որը կարող է հայտնվել ցանկացած վայրում: Այս մասին «Միր» հեռուստաալիքի հարցազրույցում՝ մեկնաբանելով Լոնդոնի ահաբեկչությունը, ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Անհրաժեշտ է զգոն լինել, միջոցներ ձեռնարկել: Ես հասկանում եմ, որ և՛ Լոնդոնում, և՛ Փարիզում մեծ միջոցներ են ծախսվում անվտանգության վրա, սակայն իրականում դա հանցագործություն է, որի իրականացումն անհնար է կանխատեսել: Մեկ այլ հարց է, երբ կա ակնհայտ թշնամի: Եվ մեկ այլ հարց, երբ Եվրոպա փախստականի անվան տակ կարող են ներթափանցել մարդիկ, ում խնդիրը բոլորովին այլ է: Դրա դեմ դժվար է պայքարել»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ մարտի 22-ին Լոնդոնում անհայտ անձը վրաերթի էր ենթարկել անցորդներին, այնուհետև դանակով հարձակում գործել ոստիկանի վրա, դեպքի արդյունքում 5 մարդ էր զոհվել: