ՖՈՏՈ. Ինչն է եղել Նոր Գեղիում թթվածնային կայանի պայթյունի պատճառը. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել ենք, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի վերջնամասում գտնվող թթվածնային կայանում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով կայանը փլուզվել է, իսկ աշխատակիցներից մեկը, մնալով փլատակների տակ, մահացել:

Դեպքի առավել մանրամասների մասին ArmLur.am-ը զրուցեց Նոր Գեղի համայնքի ղեկավարի տեղակալ Վալիկ Մնացականյանի հետ: Վերջինիս խոսքով՝ ոչ մեկ չի կարողանում հասկանալ, թե ինչն է եղել պայթունի իրական պատճառը:

«Բալոններն անկանոն վիճակով թափված են Հիմա հաշվել չի լինում, հողի տակ էլ կան: Մեկ բալոնը պայթել է՝ մնացածներին վնասելով: Ոչ մեկ չգիտի, թե ինչից են պայթել»,- ասաց նա:

Մեր զրուցակցի խոսքով՝ փլատակների տակ հայտնաբերված կայանի աշխատակից, թթվածնային բալոնների լիցքավորող, Նոր Գեղի համայնքի բնակիչ 51-ամյա Արմենակ Ազարյանը երեք երեխաների հայր էր:

Հավելենք, որ թթվածնային կայանը պատկանում է «Շիրինյան եղբայրներ» ՍՊԸ-ին:

Լիդա Եղիազարյան




Լրահոս