Ֆրանսիան պատրաստ է Սարգսյան-Ալիև հանդիպում կազմակերպել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիան պատրաստ է կազմակերպել ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Մարկ Էյրոն, փոխանցում է «Ազերթաջ» գործակալությունը:

«Եթե կողմերը ցանկություն հայտնեն շարունակել բանակցություններն ու խաղաղ համաձայնագիր ստորագրեն, Ֆրանսիան պատրաստ է հանդիպում կազմակերպել»,-ասել է Էյրոն:

Նրա խոսքով՝ Ֆրանսիան դեմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողություններին:

«Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է համարվում, որն աջակցում է Հայաստանին և Ադրբեջանին բանակցային ճանապարհով ԼՂ հակամարտության խաղաղ լուծում գտնելու հարցում»,-ասել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը:




Լրահոս