Ռուսաստանն արգելել է Բելառուսից պանրի 5 ապրանքատեսակների ներկրումը լաբորատոր մոնիթորինգից հետո: Այս մասին ասվում է «Ռոսսելխոզնադզոր»-ի հայտարարության մեջ:
«Պետական լաբորատոր մոնիթորինգի արդյունքով հայտնաբերվել են Բելառուսի Հանրապետությունից ներկրված պանիրի տեսականեր, որոնք չեն համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին»,-ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:
«Ռոսսելխոզնադզոր»-ը նաև խնդրել է հաշվի առնել այն, որ Մաքսային միության տարածքում համապատասխանատվության մասին հռչակագրի բացակայության դեպքում սննդի առևտրաշրջանառությունն արգելված է: