
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին երեկ բախվել էին պաշտպանության նախարարության ՈՒՐԱԼ մակնիշի եւ Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենաներ, որի հետևանքով կային վիրավորներ։
ArmLur.am-ը վիրվոր զինծառայողների առողջական վիճակի մասին հետաքրքրվեց ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից:
Ըստ նրա՝ վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներ է ստացել: Չորսիվիճակը լավ է, լուրջ վնասվածքներ չունեն: Նրանք Վարդենիսում են: «Հնարավոր է` այսօր դուրս գրվեն, քանի որ թեթև վնասվածքներ են ստացել: Մեկ հոգու խնդիրն է ծանր, գլխի վնասվածք է ստացել, տեղափոխել են Երևան»,- մանրամասնեց Հովհաննիսյանը:
ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակի խոսքով՝ զինծառայողի վիճակն այս պահին գնահատվում է ծանր: