
Երեկ Ազգային ժողովի հերթական նիստը կրկին չկայացավ քվորումի բացակայության պատճառով: Եթե նախորդ օրերին գոնե մի քանի պատգամավորներ բարեհաճում էին ներակայանալ նիստերին, ապա երեկ՝ Ժամը 12:00-ից ոչ մի պատգամավոր ներկա չգտնվեց ծաղրանքի վերածված նիստին: Միայն ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եկավ, միանգամից դատարկ աթոռներին դիմեց եւ տեղեկացրեց, որ քվորում չապահովելու պատճառով նիստը չի կայանում:
Նկատենք, որ սա հինգերորդ նստաշրջանի վերջին նիստն էր, հաջորդ նիստը կկայանա արդեն նոր կազմով, թե ովքեր կլինեն այդ կազմում, հայտնի կլինի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո: