Իրավական պետության չափորոշիչը իրավունքի գերակայությունն է, ոչ՝ օրենքի: Սա առիթ պետք է դառնա մեզ համար, որ անպայամանորեն իրավական պետության չափորոշիչը կիրառվի: ArmLur.am-ի հետ զրույցում Սամվել Բաբայանի ձերբակալման մասին իր տեսակետը հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
«Հայաստանում խուսափում են հասարակական կարծիքից, որը լեգիտիմացնում կամ չի լեգիտիմացնում իրավապահ մարմինների գործունեությունը: Դատական գործընթացը կամ կասեցումը պետք է լինեն հրապարակայնորեն, որը պետք է իշխի և ուղղորդի»,- ասաց նա:
Լևոն Շիրինյանի կածիքով՝ այն ամենը, ինչը կատարվում է, կապված է ընտրական քարոզարշավի հետ: