Ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը կմեծացնի դեպի Երևան չվերթների հաճախականությունը մինչև 1,5 անգամ, փոխանցում է Rusarminfo-ն:
Թռիչքների գրաֆիկը ուժի մեջ կմտնի մարտի 26-ին:
Երևանից բացի՝ ավիաընկերությունը կմեծացնի թռիչքների հաճախականությունը դեպի Լառնակա, Անթալիա, Նյու Յորք և Համբուրգ, ինչպես նաև կհամալրի իր երթուղիների ցանկը նոր ներռուսական ուղղություններով: