![](https://armlur.am/wp-content/uploads/2017/01/karen-karapetyan-8.jpg)
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մարտի 27-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Թուրքմենստան:
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանն Աշխաբադում հանդիպում կունենա Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի, Թուրքմենստանի նախարարների կաբինետի ղեկավարի տեղակալներ՝ Յաղշիգելդի Կակաևի և Դադեբայ Ամանգելդիևի հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն հայ-թուրքմենական համագործակցության օրակարգային մի շարք հարցեր: