«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամներն այսօր քարոզարշավներ իրականացրին Լոռու մարզում: Եղել են արդեն Ալավերդի և Օզուն համայնքներում: Ստեփանավանում դահլիճային հանդիպումներից հետո էլ Սեյրան Օհանյանը պատասխանեց ArmLur.am-ի մի քանի հարցերին:
Նա նշեց, որ քարոզարշավի ընթացքում մարդկանց ակտիվությունն աճել է, և նրան հաճախ մոտենում են բանակին վերաբերող հարցերով` մոռանալով, որ ինքն այլևս պաշտպանության նախարար չէ:
Սեյրան Օհանյանը նաև նշեց, որ իրեն տեղեկություններ են հասել այն մասին, ճնշումների միջոցով չեն թողնում գալ հավաքների:
Անդրադառնալով ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալմանը` Սեյրան Օհանյանն ասաց, որ փաստաբանի հետ մշտական կապի մեջ է` գործի մանրամասներին տեղեկանալու համար` հավելելով, որ հետամուտ է լինելու շինծու գործի բացահայտմանը:
Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան