Մոսկվայում մահացել է Սովետական Միության Հերոս Ստեփան Միկոյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայում 94 տարեկան հասակում մահացել է Սովետական Միության հերոս, ԽՍՀՄ վաստակավոր փորձարկող օդաչու Ստեփան Միկոյանը, փոխանցում է Rusarminfo-ն:

«Ստեփան Միկոյանի անունը մշտապես կմնա մեր հիշողության և ավիացիայի պատմության մեջ»,- ասվում է «ՄիԳ» ինքնաթիռաշինարարական կորպորացիայի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Ստեփան Միկոյանը՝ սովետական հայտնի պետական գործիչ Անաստաս Միկոյանի ավագ որդին, ծնվել է Թբիլիսիում 1922թ. հուլիսի 12-ին: 1941թ. ավարտել է Կաչինսկիի անվան օդաչուների ռազմական ավիացիոն դպրոցը, իսկ այդ տարվա դեկտեմբերին մեկնել է ռազմաճակատ:  1964թ. դարձել է ԽՍՀՄ վաստակավոր փորձարկող օդաչու : Սովետական Միության Հերոսի կոչումը ստացել է 1975թ.:




Լրահոս