Ի՞նչն է այստեղ վատ, չեմ հասկանում. ՀՀԿ-ական պատգամավորը՝ ցուցակներ հավաքող տնօրենների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ-ի  SUT.am կայքը տարածել էր մի շարք ձայնագրություններ, ըստ որոնց 84 դպրոցների և 30 մանկապարտեզների տնօրեններ խոստովանել են, որ ՀՀԿ-ի համար ցուցակներ են հավաքում:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց. «Նախընտրական քարոզարշավ է, և մարդիկ, որ կուսակցության անդամ կամ համակիր են, բնականաբար, շահագրգռված են իրենց կուսակցության համար ձայներ բերելու: Ի՞նչն է այստեղ, վատ չեմ հասկանում»:

Պատգամավորի խոսքով՝ ինքը եւս ՀՀԿ-ի համար ձայներ է բերում: «Դպրոցի կամ մանկապարտեզի տնօրենը նախևառաջ շարքային քաղաքացի է, և այդ մարդը եթե որևէ կուսակցության անդամ է, կապ չունի` ՀՀԿ-ական է, լինի ՀՅԴ-ից, ԵԼՔ-ից կամ որեւէ այլ կուսակցությունից կամ դաշինքից, նշանակություն չունի, եթե նա ՀՀ նախընտրական քարոզարշավին կուզենա օգտակար լինել իր համակրած կամ անդամակցած, ինչի՞ մասին է խոսքը: Ես էլ շահագրգռված եմ, և ձայներ եմ բերում Հանրապետական կուսակցությանը, հիմա ինձ մեղադրե՞ն, որ պատգամավորը ձայներ է բերում ՀՀԿ-ին»,-  հավելեց նա:

Արփինե Թովմասյան




Լրահոս