ԵԼՔ դաշինքի անդամներ Ալեն Սիմոնյանը և Արտակ Զեյնալյանն այսօր հրատապ ասուլիս հրավիրեցին դպրոցներում և մանկապարտեզներում ՀՀկ-ական տնօրենների կողմից վարչական ռեսուրսի չարաշահման և հրապարակված 114 ձայնագրությունների առթիվ։
«Նրանց մասնակցության պարագայում աղավաղված է լինելու ընտրությունների պատկերը: Այստեղ հիշատակվում են Արտակ Սարգսյանի, Սեյրան Սարոյանի, Վահրամ Բաղդասարյանի, Միհրան Պողոսյանի…. անունները: Այս պատգամավորության թեկնածուների գրանցումը անվավեր չճանաչելու պարագայում ընտրությունների արդյունքներն այս ընտրատարածքներում որտեղ նրանք առաջադրված են արդեն իսկ վստահություն չի կարող ներշնչել»,- ասաց Արտակ Զեյնալյանը:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: