ՀՀԿ-ական պատգամավորը՝ «Սասնա ծռեր»-ի ընդվզման կոչի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը և «Սասնա ծռեր»-ն ուղերձ էին հղել, որտեղ կոչ էին անում աշխարհազոր ստեղծել ու սկսել ընդվզումը:

Արդյո՞ք այս հայտարարությունը սկիզբ կդնի «Սասնա ծռեր»-ի նոր գործողությունների, ի՞նչ հետևություններ կարող ենք անել, ArmLur.am-ը փորձեց պարզել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանից:

«Ես այդ հարցում միշտ նույն տեսակետն եմ ունեցել, որ երկրում ներքաղաքական գործընթաց պետք է իրականացվի Սահմանադրության և օրենքի շրջանակներում: Եւ եթե խոսքը գնում է իշխանափոխության մասին, ապա դա պետք է տեղի ունենա կրկին Սահմանադրության շրջանակներում և ընտրությունների արդյունքներով»,- ի պատասխան մեր հարցադրմանն ասաց նա:

Պատգամավորի գնահատմամբ՝ ապստամբությունը և այլ կոչերը կնպաստեն ներքին անկայունության հաստատամանը. «Որը, բնականաբար, կբերի արտաքին քաղաքականության մեջ մեծ վնասների, տնտեսական անկումների և բազմաթիվ այլ խնդիրների: Հետևաբար կայունությունը և քաղաքական գործընթացների առաջնայնությունը պետք է կարողանանք կատարել»:

Արփինե Թովմասյան




Լրահոս