Կանտոնա. Սուարեսը դադարել է կծել, փոխարենը սկսել է «սուզվել»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախկինում հայտնի ֆուտբոլիստ Էրիկ Կանտոնան խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` «Բարսելոնա»-ՊՍԺ հանդիպման մասին և առանձնահատուկ ուշադրության հրավիրել «կապտանռնագույնների» հարձակվող Լուիս Սուարեսի խաղի վրա:

«Որոշ մարդկանց համար այդ հանդիպումը հրաշք էր, իսկ ոմանց համար` դարի անհաջողություն: Ամեն դեպքում, մենք տեսանք զարմանահրաշ հանդիպում:

Սուարեսն այլևս չի կծում, նա հիմա «սուզվում է»: Դա այդքան էլ լավ չէ: Սա ֆուտբոլային այլանդակություն է, երեխաները չպետք է դիտեն այդպիսի հանդիպումներ»,- Կանտոնայի խոսքն է մեջբերում A Bola-ն:




Լրահոս