ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դանիել Իոաննիսյանը մանրամասներ է ներկայացնում ՀՀԿ-ի համար ցուցակներ հավաքող տնօրենների ձայնագրություններից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի SUT.am կայքը տարածել էր մի շարք ձայնագրություններ, ըստ որոնց 84 դպրոցների և 30 մանկապարտեզների տնօրեններ խոստովանել են, որ ՀՀԿ-ի համար ցուցակներ են հավաքում:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հետ՝ մանրամասներին ծանոթանալու համար:

Վերջինս մեզ հետ զրույցում ներկայացրեց իրենց այս ծրագրի նպատակներն ու իրագործման քայլերը:

Դիտարկմանը՝ արդյո՞ք օրենքի խախտում չէ այն, որ նրանք այլ անձանց անունով են հանդես եկել և գաղտնի ձայնագրություններ կատարել, վերջինս ասաց. «Արդյո՞ք մենք խաբել ենք այդ տնօրեններին, այո խաբել ենք, մենք ներկայացել ենք ոչ այն, ով որ կանք, ես իհարկե դեմ եմ խաբելուն, բայց մենք գործ ունենք սուտասանների հետ և իրենցից ճիշտը կորզելու համար մենք գնացել ենք այս մեթոդին, որն, ըստ էության, պատժելի չի»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արփինե Թովմասյան




Լրահոս