«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ կառավարության վերջին նիստի ժամանակ գաղտնի պայմաններում քննարկված հարցերից մեկը եղել է ոստիկանության կողմից 8 նոր ԲՏՌ զրահափոխադրիչ մեքենաներ ձեռք բերելու հարցը: Ոստիկանությունից հրաժարվեցին մեզ որևէ տեղեկություն տրամադրել՝ նշելով, որ դա կառավարության գործառույթն է և կառավարության որոշումը:
Կառավարության նիստի ժամանակ այս հարցը քննարկելիս՝ Կարեն Կարապետյանը, դիմելով ոստիկանապետ Վովա Գասպարյանին ասել է՝ հետընտրական ժամանակահատվածի համա՞ր է պետք, ոստիկանապետն էլ վարչապետին պատասխանել է՝ ի տարբերություն ձեզ, մենք արդեն սկսել ենք»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: