
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով Հանրապետական կուսակցությունը որոշ մարզերում տեղական պաշտոնյաներին հանձնարարել է առաջիկա ԱԺ ընտրությունների համար զուգահեռաբար աշխատել նաև Դաշնակցության օգտին։ Այդ մարզերից է նաև Շիրակը։
Այդ նպատակով, նախ, Շիրակում փոխմարզպետ նշանակվեց Խաչատուր Վարագյանը, որը ՀՅԴ անդամ է, այն դեպքում, երբ նրա եղբայր Մխիթար Վարագյանը ՀՀԿ-ի կողմից Արթիկում քաղաքապետ է դարձել։ Երկուսին էլ հանձնարարվել է ընտրություններին մարզից ՀՅԴ-ին ձայն բերել։
Թերթը փորձել է քաղաքապետից մեկնաբանություններ ստանալ սույն տեղեկությունների վերաբերյալ, բայց նա հարցը լսելուց հետո հեռախոսն անջատել է։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: