«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջերս հերթական խարդախության սկանդալային սխեման է բացահայտվել: Մեր տեղեկություններով՝ մարտի 8-ի առթիվ մեկը զանգահարել է ԱԺ պատգամավոր Գարեգին Նուշիկյանին պատկանող «Բուրմունք» խանութ-սրահ և նշել, թե 5 մլն դրամի օծանելիք են ցանկանում:
Խանութից նրանց հայտնել են, որ մինչև գումարը չփոխանցեն, չեն կարող ապրանքը տալ: Որոշ ժամանակ հետո նույն անձը զանգահարել է և նշել, թե՝ ապրանքը պատրաստեք, հաշիվ-ապրանքագիրը բերում եմ:
Այս ամենը կասկածելի է թվացել Գարեգին Նուշիկյանին, ով անմիջապես կապ է հաստատել խնամու՝ Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի հետ: Վերջինս Նուշիկյանին առաջարկել է թիկնապահին պահակի հագուստ հագցնել, որպեսզի ապրանքը բարձեն մեքենան և գնորդի հետ ուղարկեն գումարի հետևից:
Այդ ընթացքում իրավապահները հետևել են ողջ գործընթացին:
Մեքենան բարձել են դատարկ «ֆլակոններով», թիկնապահն էլ գնացել է գումարի հետևից, ճանապարհին մի քանի անգամ մեքենաներ են փոխել, թե՝ մենք չենք գնորդը, այսինքն է, և արդեն վերջին մեքենայի վարորդը Նուշիկյանի թիկնապահին ավատել է, որ իրենց «քցել» եմ:
Այստեղ են ասում՝ եթե դու շուն ես, ես քո պոչն եմ: Իրավապահները հերթով շղթայի բոլոր մասնակիցներին ձերբակալել են, այժմ քննություն է ընթանում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: