
«Ժամանակ» թերթը գրում է. «Մեզ հասած տեղեկություններով՝ պարզվում է՝ «Իգլան» Հայաստան տեղափոխած խմբին հայտնի է եղել, որ Սերժ Սարգսյանը տեւական ժամանակ Հայաստանի տարբեր բնակավայրեր է տեղաշարժվում բացառապես ուղղաթիռով:
Եվ հենց այդ պատճառով էլ «Իգլա» է բերվել, որը ուղղաթիռներ, ինքնաթիռներ խոցելու լավագույն զենքն է: Այն նախատեսված է ցածր բարձրություններից թռչող օդային թիրախներ խոցելու համար:
«Իգլա» հրթիռն արձակվում է եւ ուղղվում թիրախի վրա գտնվողն տաք կետի ուղղությամբ, այսինքն՝ այն հատվածը, որտեղ գտնվում է շարժիչը եւ խոցում թիրախը: Տվյալ դեպքում՝ թիրախը եղել է անձամբ Սերժ Սարգսյանը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: