![](https://armlur.am/wp-content/uploads/2017/03/Безымянный-17.png)
ԱՄՆ-ի Ջորջիա նահանգում մասնավոր ինքնաթիռը մխրճվել է տան մեջ, փոխանցում է Fox News հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով` ինքնաթիռը ուղևորվել է տարածաշրջանային օդանավակայան, որը գտնվում է վթարի վայրից ոչ հեռու: Դեպքի հետևանքով զոհվել է մեկ մարդ` ինքնաթիռի օդաչուն:
Ինքնաթիռում ուղևորներ չեն եղել, նշում է հեռուստաալիքը:
Տան բնակիչները, ըստ հարևանների, այդ պահին գտնվել են եկեղեցում: