Բակային աշխատանքների բարեկարգման ծրագրով նախատեսվում է շուրջ 18 խաղահրապարակի ապահովում. Դավիթ Գրիգորյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էրեբունի համայնքի Մշակույթի կենտրոնում Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը հանդիպել է համայնքի երիտասարդ բնակիչներին: Հանդիպման ընթացքում մի շարք առաջարկներից զատ հնչեցին նաև, բազմաթիվ  կարևոր խնդիրներ, որոնց թվում էին դպրոցների, մշակութային օջախների, ճանապարհների, այգիների բարեկարգման, ինչպես նաև այլ կարևոր հարցեր: «Առաջիկայում կմեկնարկի Էրեբունի թանգարանի հարևանությամբ գտնվող այգու բարեկարգման աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել տարեվերջում»,- տեղեկացրեց Դավիթ Գրիգորյանը՝ հավելելով, որ «բակային աշխատանքների բարեկարգման ծրագրով նախատեսվում է շուրջ 18 խաղահրապարակի ապահովում»:

Վարչական ղեկավարի խոսքերով, բոլոր այն հարցերը, որոնք գտնվումեն վարչական շրջանի ղեկավարի իրավասության շրջանակներում իր կողմից անպայման լուծում կստանան: Իսկ մնացած հարցերով, որոնք ևս մտահոգում են բնակիչներին, կդիմեն համապատասխան գերատեսչություններին: Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը՝ կարևորելով նմանատիպ հանդիպումների դերը, նշեց, որ հանդիպումների շարքը շարունակվելու է նաև հետագայում՝ընդգրկելով տարբեր ոլորտների ներկայացուցիչներ:




Լրահոս