Հայաստանում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի (
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած կուսակցությունից առաջ է անցել «Ծառուկյան» դաշինքը` օլիգարխ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ (25%): Խորհրդարան են անցնում նաև մի քանի ընդդիմադիր կուսակցություններ, որոնց ձայներն ընդհանուր հաշվով թույլ չեն տա ՀՀԿ-ին մեծամասնություն ձևավորել նոր խորհրդարանում:
Սերժ Սարգսյանի կուսակցության վարկանիշի անկումը բացատրվում է 2 գործոնով. անորոշությամբ, որի մեջ գտնվում է հայ հանրությունը` ղարաբաղյան հարցի չլուծվածության պատճառով, և երկրի տնտեսական վիճակով: Այս մասին Rusarminfo-ի հետ զրույցում ասել է ռուս քաղաքագետ Անջար Քուրթովը:
«Զարմանալի չէ, որ ՀՀԿ-ն ավելի քիչ ձայներ կհավաքի, քան Ծառուկյանի կուսակցությունը: Մարդիկ կյանքի պայմանների բարելավում են ցանկանում և ընտրությունների ճանապարհով փոփոխությունների հույս ունեն»,-ասել է քաղաքագետը:
Քաղաքագետը հիշեցրել է, որ Հայաստանի պատմության մեջ միայն մեկ դեպք է եղել, երբ իշխանությունը փոխանցվել է խաղաղ ճանապարհով` Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը:
«Մյուս բոլոր դեպքերում իշխանությունը հենց այնպես չի փոխանցվել: Իհարկե, խոսքը զինված ըմբոստության մասին չէ, սակայն այնուամենայնիվ բախումներ եղել են ընդդիմության և իշխանության միջև: Այսօր ևս չեն բացառվում իրադարձությունների նման զարգացումը, եթե Սերժ Սարգսյանը պարտվի ընտրություններում, ապա նա հեշտությամբ չի զիջի իր դիրքերը: Առավել ևս, որ վերջերս Հայաստանում եղան ուժի միջոցով պետական կառույցների գրավման դեպքեր»,- նշել է քաղաքագետը:
Նրա խոսքով` ընտրությունների արդյունքում Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ արմատական փոփոխություններ սպասել պետք չէ: