«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի շտաբի աշխատակիցներից մեկին նախօրեին՝ մարտի 24-ին, Էջմիածնում սպառնացել են: Այս մասին հայտնում է ՕՐՕ դաշինքի մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանը:
Նրա խոսքով, Էջմիածնում առանց համարանիշի մեքենայով մի քանի օր ՕՐՕ դաշինքի աշխատակիցներին հետապնդելուց հետո երեկ գիշերը մոտեցել են կենտրոնական շտաբի աշխատակիցներից մեկին, մեքենայից իջել է մի երիտասարդ եւ ատրճանակը պահելով նրա ճակատին՝ սպառնացել է ու զգուշացրել, որ չաշխատի դաշինքի օգտին:
Խոսնակը նշել է, որ իրենք հաղորդում են ներկայացրել ոստիկանություն: