Գերմանական բանկը պատահաբար միլիարդավոր դոլարներ է փոխանցել իր գործընկերներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանական KfW զարգացման բանկը սխալմամբ միլիարդավոր դոլարներ է փոխանցել իր 4 այլ բանկի, փոխանցում է Reuters գործակալությունը: Գերմանական ԶԼՄ-ների տեղեկություններով` ընդհանուր առմամբ բանկը գրեթե կորցնում էր 5-6 միլիարդ դոլար:

Bloomberg գործակալությունը` հղում անելով իր աղբյուրներին պնդում է, որ փոխանցման պատճառ է դարձել տեխնիկական սխալը: Բանկում հայտարարել են, որ նկատելով ծրագրի խափանումը` չեղարկել են սխալմամբ ուղարկված բոլոր փոխանցումներն ու սկսել հետաքննել դեպքը:

KfW բանկն առաջին անգամ չէ բախվում նման իրավիճակի հետ: 2008թ. այն սխալմամբ 300 մլն դոլար էր փոխանցել ամերիկյան Lehman Brothers բանկին այն բանից հետո, երբ վերջինս հայտարարել էր բանկրոտության մասին:Գերմանիայում այդ դեպքը աղմկալի սկանդալ էր առաջացրել:  .

KfW-ն գերմանական խոշոր պետական բանկ է: Բաժնեմասերի չափով գերմանական բանկերի շրջանում զբաղեցնում է 3-րդ տեղը` զիջելով միայն Deutsche Bank-ին և Commerzbank-ին: Բանկը գլխավորում է երկրի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն:




Լրահոս