«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն ակտիվացել են Հյուսիսային Կովկասում Սիրիայում Ռուսաստանի հակաահաբեկչական օպերացիայի հաջողությունների պատճառով: Նման կարծիք է հայտնել ՌԴ Դաշնային Խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտետի ղեկավարի տեղակալ Ֆրանց Կլինցևիչը, փոխանցում է Lenta.ru-ն:
«Ռուսաստանցի մոտ 2,5 հազար ահաբեկիչ ոչնչացվել է Սիրիայում: Ինչ-որ տեղ դեռևս նրանք մնացել են, ներգաղթ է ընթանում, այդ թվում նախկին հետխորհրդային հանրապետություններից: Նրանք սկզբում գնացին այնտեղ, որտեղ ավելի քիչ վերահսկողություն կա»,-ասել է նա ` մեկնաբանելով Չեչնիայում տեղի ունեցած հարձակումը:
Նրա խոսքով` ահաբեկիչներն իրենց գործողություններով փորձում են խուճապ սադրել:
Ավելի վաղ ՌԴ Պետդումայի` պաշտպանական հարցերով կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Շերինը հայտարարել էր, որ նման սադրանքի կրկնության դեպքում «Ռոսգվարդիա»-ն «զանգվածային զտումներ» կանցկացնի այդ տարածաշրջանում: