Հանրապետության տարածքում մարտի 25-27-ը, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-ի օրվա երկրորդ կեսին, 29-ի գիշերը շրջանների զգալի մասում, 29-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 25-27-ը կբարձրանա 3-4 աստիճանով:
Երևան քաղաքում մարտի 25-27-ը, 28-ի գիշերը, 29-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-ի օրվա երկրորդ կեսին, 29-ի գիշերը սպասվում է անձրև: