Երևանի թիվ 2 ընտրատարածքում, որն ընդգրկում է Աջափնյակ, Դավիթաշեն և Արաբկիր վարչական շրջանները, ՀՀԿ ռեյտինգային թեկնածու առաջադրված Արտյոմ Մովսեսյանն այսօր քարոզարշավի շրջանակներում սկսեց բակային իր հանդիպումներն անցկանցնել:
Նա զրուցեց Մամիկոնյանց, Վրացական, Գրիբոյեդով և այլ հասցեներում բնակվող շենքերի բնակիչների հետ՝ լսելով նաև նրանց խնդիրների մասին:
«Ես ձեզ կոչ եմ անում ընտրել պատգամավորի այնպիսի տեսակի, որի գաղափարախոսության և ներկայացուցչական հնարավորությունը ձեզ ընդունելի և հասանելի են: Մենք գնում ենք այնպիսի պայմանի, որի մեջ նյութականը չի լինելու, չեն լինելու սուտ խոստումները, մեկ օրվա անհամ քաղցրավենքի խոստումը կամ նպատակը: Ես գնում եմ պայմանի ձեզ հետ, որ կարող եմ ներկայացնել ձեր շահերը»,-բնակիչների հետ զրույցում նշեց պատգամավորի թեկնածուն:
Մովսեսյանի հավելմամբ՝ պատգամավորը պետք է ապրի իր ժողովրդի մեջ, իր տնից, բնակարանից դուրս գա, իր ընտրողին տեսնի ու կարողանա գլուխը բարձր պահել:
Արփինե Թովմասյան