Եվրամիության անդամ 27 երկիր ստորագրել է Հռոմի հռչակագիրը, որում ասվում է Եվրամիության ձեռքբերումների, մարտահրավերների և առաջնահերթությունների մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հռչակագիրը ստորագրվել է ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրսբերման գործընթացի մեկնարկի նախաշեմին:
Հաղորդվում է, որ Լեհաստանի վարչապետ Բեատա Շիդլոն, ում դիրքորոշումը հանդիպման գլխավոր ինտրիգն է դարձել, հռչակագիրը ստորագրելուց առաջ մի քանի վայրկյան գրիչը պահել է փաստաթղթի վրա և մտածել: Այն բանից հետո, երբ նա ստորագրել է, լայն բացել է ձեռքերբ ու ժպտացել:
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը Brexit-ը «ձախողում և ողբերգություն» է անվանել: