ՖՈՏՈ. Բույսեր և համեմունքներ, որոնք կարելի է աճեցնել խոհանոցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բոլոր տնային տնտեսուհիների երազանքն է` ձեռքի տակ ունենալ բոլոր անհրաժեշտ բաղադրիչները համեղ ուտեստ պատրաստելու համար: Երբեմն ձեռքի տակ չի լինում այնպիսի մանրուք, ինչպիսին, օրինակ, թարմ մաղադանոսն է:

Բույսեր և համեմունքներ, որոնք կարելի է աճեցնել նույնիսկ խոհանոցում.

Համեմ 

Համեմի համար հարմար է նեյտրալ թթվայնությամբ հողը: Ծաղկամանի մեջ անհրաժեշտ է սերմերը շարքով ցանել: Այն կաճի մի քանի շաբաթ անց:

Սամիթ

Պետք է հիշել, որ այս բույսը սիրում է լույս: Այն անհրաժեշտ է ամեն օր ջրել և 2 շաբաթը մեկ անգամ սնուցել հանքային պարարտանյութով:

Մաղադանոս

Մաղադանոսի սերմերը խորհուրդ է տրվում տեղադրել ջրով տարրայի մեջ, ապա ոչ մեծ շերտով հող լցնել: Դրանից հետո անհրաժեշտ է մութ վայրում պահել և ջրել մեկ օր անց:

Հազրեվարդ (ռոզմարին)

Հազրեվարդի սերմերը պետք է տեղադրել մոտ 15 սմ խորությամբ ծաղկամանի մեջ: Այն կաճի մոտ մեկ ամսից:

Եղեսպակ (շալֆեյ)

Աճեցման համար բավարար է նաև պլաստիկ տարրան:

Ուրց

Անհրաժեշտ է ոչ մեծ ծաղկաման մինչև 15 սմ բարձրությամբ: Հիմքը խոնավեցրեք և տեղադրեք մի քանի սերմ: Ապա 1 սմ հող ավելացրեք: Այն պետք է չափավոր ջրել:

Մելիսա

Այն ջրում են շաբաթական 3 անգամ:

Վայրի սուսամբար (օրեգանո)

Այն պետք է դնել ամենաարևոտ վայրում: ԱՆհրաժեշտ է ջրել 3-4 օրը մեկ անգամ:




Լրահոս