ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեւոն Տեր-Պետրոսյանի մարտի մեկի պահանջագիրը մամուլից ընթերցած Գալուստ Սահակյանի կարծիքով ՀՀԿ-ի պատասխանը կլինի` «ճշմարտությունները հավանական կամ ընդունելի են թվում, երբ ինքդ ճշմարիտ ես»: Այլ կերպ ասած` առաջադրված բոլոր կետերը` որպես երկրում արդարության վերականգնման պահանջներ, ըստ Գալուստ Սահակյանի, առաջացել են առաջին նախագահի իշխանության օրոք եւ իրենք էլ փորձում են լուծումեր գտնել: Սա նշանակում է արդյո՞ք, որ պահանջագիրը իշխող կուսակցությունը չի քննարկելու եւ ընդունելու: Խոսքը  նաեւ այդ պահանջները կատարելու դիմաց երկխոսության առաջարկի մասին է: Գալուստ Սահակայնը «Ժողովուրդ»-ին ասաց, որ վերջին շրջանում ՀՀԿ-ն երբեք երկխոսության առաջարկներ չի հնչեցրել, իսկ եթե դրա անհրաժեշտությունը կար, ապա նախորդ շրջանում բազմիցս դրա ջատագովն են եղել: Իսկ այն հարցին, թե քաղաքական մեծամասնությունը, իշխանությունները տպավորված չե՞ն մարտիմեկյան հանրահավաքի մեծաքանակությունից եւ ոգեշնչվածությունից, Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ միտինգներ չլինելու դեպքում էլ գիտեն, որ ունեն դժգոհող զանգված, ինչպես բոլոր պետություններում. «Էնպես որ հավաքի մասնակիցների թվով չենք կանխորոշում մեր հետագա գործունեությունը»: Իսկ պահանջագրի կետերի մասով էլ ասվեց. «Որեւէ փոփոխություն չկա, պարզապես փորձ է արվել այն խնդիրները, որոնք ընդհանուր առմամբ խոցելի էին, ավելի լարված իրավիճակներով ներկայացնել»:




Լրահոս