ՖՈՏՈ. Հարություն Կարապողոսյանը պատմում է, թե ինչ հարաբերությունների մեջ է Կամանդոսի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի զրուցակիցը ԱԺ պատգամավորի թեկնածու անկուսակցական Հարություն Կարապողոսյանն է։ Կարապողոսյանը հայտնի է իր «սնխչի» մականվամբ, որի վերաբերյալ թեկնածուն իր դիրքորոշումն ունի և վստահ է, որ դա կոչում է ոչ թե մականուն։ Լրատվամիջոցներում բազմիցս խոսվում է Հարություն Կարապողոսյանի անվարձահատույց բազմաթիվ արարքների մասին, դրա մասին վկայում են նաև Էրեբունի վարչական շրջանի բազմամարդ հանդիպումները, որոնք Կարապողոսյանն իրականացնում է 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում։

Պարզվում է, որ թեկնածուն շատ հայերի պես որոշակի դերակատարում է ունեցել նաև 1990-ական թվականների պատերազմական ժամանակաշրջանում։ «1990- ականներն էր, սկսեց Արցախյան պատերազմը։ Այդ ժամանակ ամեն մեկը փորձում էր իր հնարավորությունների շրջանակում օգտակար լինել ազգին։ Հասկացա, որ զենք բռնելուց առավել օգտակար կարող եմ լինել, եթե գործի դնեմ բժշկական կարողություններս։ Դեղեր էի պատրաստում ու ուղարկում Արցախ։ Սկսեց այդ ընթացքում կապերս մեծանալ մեր հերոսամարտի քաջ տղերքի հետ։

Դրանցից մեկը լուսահոգի Գուրգեն Բոյաջյանն էր, որը ինձ ծանոթացրեց Արկադի Տեր-Թադևոսյանի հետ՝ նույն ինքը Կամանդոսը։ Պատերազմն ավարտվեց, բայց մեր շփումը շարունակվեց։ Սկսեցինք միասին նախագծեր անել։ Հիշում եմ, թե ինչքան մեծ նվիրումով ստեղծեցինք մեր հասարակական կազմակերպությունը։ Այդ հասարակական կազմակերպության շրջանակներում թերթ տպագրեցինք, որը կոչվում էր «Բարի օր»։

Թերթի ամեն մի էջը մի լեգենդի մասին էր՝ Մոնթեն, Ասկոլկա Աշոտը և այսպես շարունակ։ Ցավոք սրտի, բայց ֆինանսական խնդիրներից ելնելով 12 համար թողարկելուց հետո թերթի տպագրությունը դադարեցվեց։ Ապագա ծրագրերումս կա այդ թերթի վերահրատարակումը ևս, որովհետև տղաները, որոնք գնացին ու հետ չվերադարձան՝ մեծ հարգանքի են արժանի, մեր նոր սերունդը պիտի ճանաչի նրանց։

Կամանդոսի հետ բազմաթիվ հիշողություններ ունեմ»,- մեզ հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավորի անկուսակցական թեկնածու Հարություն Կարապողոսյանը։




Լրահոս