
Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին հաշված օրեր են մնացել: Առաջադրված քաղաքական ուժերը նախընտրական քարոզարշավների թոհուբոհի մեջ են: Սակայն այլ հարց է` այդ քարոզարշավները որքանով են ծառայում իրենց նպատակին, և ինչ հույսեր են կապում կուսակցությունների կամ դաշինքների հետ շարքային ընտրողները:
Այս հարցի պատասխանը քարոզարշավների մեկնարկից` մարտի 5-ից, ArmLur.am-ը փորձում է ստանալ հարցումների միջոցով:
Այս անգամ մեր նկարահանող խումբը եղավ Լոռու մարզում: Հարցումներ անցկացնելով Ալավերդի, Տաշիր, Ստեփանավան, Վանաձոր քաղաքներում` պարզեցինք, որ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը կողմնորոշվել է իր ընտրության հարցում:
Լոռին առանձնանում է իր հստակ ուղղվածությամբ: Ընտրողների ճնշող մեծամասնությունն այստեղ իր ձայնը տալու է «Հայաստանի հանրապետական» կուսակցությանը և այս կուսակցության թեկնածուներին: Առավել գերակշռում է ՀՀԿ-ից առաջադրված թեկնածուներից Կարեն Կարապետյանի անունը:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան, Հովսեփ Ենոքյան