ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե մեր քաղաքացին ուզումա հնդկական սերիալ, իրեն պետք է բավարարել, եթե Ձեզ ձեռք չի տալիս, մի նայեք. վարչապետը` քաղաքացուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղի ունեցավ «Հայաստանի հանրապետական» կուսակցության հերթական քարոզչական հանդիպումը, որտեղ ելույթ ունեցան հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, այդ թվում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Վարչապետին մի հարց ոււղեց գրականության մասնագետ, բանաստեղծուհի, ով վարչապետից հետաքրքրվեց, թե որքանով են նրա գործունեության մեջ տեղ գտել մշակույթի ոլորտի փոփոխությունները:

«Հայ ժողովուրդն աշխարհում հայտնի է առևտրով, գործարարներով, սակայն երբ մենք աշխարհի որևէ երկիր ենք գնում, ասում ենք Մարտիրոս Սարյան, Շառլ Ազնավուր: Այսօր մեր մտավորականությունը վատ վիճակում է: Որքանով է Ձեր ծրագրերում տեղ գտնելու այս ոլորտը», – հետաքրքրվեց նա:

Կինն  անդրադարձավ նաև հեռուստատեսային հաղորդումներին և կոչ արեց վարչապետին կարգավորել նաև այս ոլորտը: «Պետք է հեռուստատեսությունը դառնա ոչ թե սերիալներով ինչ-որ մի բան, այլ գիտակրթական կենտրոն դառնա», – հավելեց նա:

Վարչապետի պատասխանը`  տեսանյութում




Լրահոս