Չաշխատող հարուստը. որքան է կազմում Սերգեյ Լոքյանի ունեցվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժողովուրդ»-ը շարունակելով խորհրդարանական ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի թեկնածուների հայտարարագրերի ներկայացումը՝ այս անգամ անդրադառնում է դաշնակցական թեկնածուներին:

Կրտսեր՝ Սերգեյ Լոքյանը, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած իր պաշտոնական հայտարարագրում նշել է, որ չի աշխատում: Չունի շարժական եւ անշարժ գույք:

Փոխարենը 5 մլն 251 հազար դրամի չափով շահաբաժին է ստացել «ԱյուդաԼոս»-ից, 60 մլն դրամի շահաբաժին էլ՝ «Վայբլ» ընկերությունից: Ի դեպ, Լոքյանը 20 տոկոս բաժնեմաս ունի «ԱյուդաԼոս» ընկերությունում, 25 տոկոս՝ «Վայբլ»-ում: Երիտասարդ Լոքյանի դրամական միջոցները կազմում են 3 մլն դրամ, 4700 դոլար եւ 1800 եվրո:




Լրահոս