Լևոն Տեր-Պետրոսյանի առաջ քաշած թեզերը նորություն չեն. Արմեն Ռուստամյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, օրեր առաջ Հ1-ի եթերում անդրադառնալով արցախյան հարցի լուծման՝ մյուս քաղաքական ուժերի կողմից առաջարկվող տարբերակներին, դրանք որակեց որպես հեքիաթ:

«Բոլոր քաղաքական ուժերը պետք է պատասխանեն մեկ հարցի… համաձա՞յն եք Մինսկի խմբի համանախագահության կողմից առաջարկված եւ ՀՀ իշխանությունների կողմից ընդունված կարգավորման ծրագրի ստորագրմանը, թե՞ ոչ: Մենք ասում ենք՝ համաձայն ենք»,-ասաց Տեր-Պետրոսյանը՝ նշելով, որ միայն ՀՀԿ-ն է այդ գծի մեջ: «Ժողովուրդ»-ը ներկայացնում է խորհրդարանական ընտրություններին մասնակցող մյուս քաղաքական ուժերի արձագանքը Տեր-Պետրոսյանի հնչեցրած գնահատականներին:

-Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նախօրեին հայտարարեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ գրեթե բոլոր քաղաքական ուժերի ծրագրերում ներկայացված լուծման տարբերակները հեքիաթ են: Դուք լուծման ի՞նչ տարբերակներ եք առաջարկում:

Արմեն Ռուստամյան, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար

-Լեւոն Տեր-Պետրոսյանի՝  հեռուստահարցազրույցում առաջ քաշած թեզերը նորություն չեն, ինչպես նաեւ նորություն չէ այդ թեզերի վերաբերյալ մեր մերժողական հստակ դիրքորոշումը: 1997 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակ նետած այդ թեզին Հայաստանի ժողովուրդը պատասխանեց ընդվզումով, ինչի արդյունքում էլ նա հեռացավ իշխանությունից:

Ինչ վերաբերում է Դաշնակցության մոտեցումներին, արցախյան խնդրում մեր տեսակետը եղել է մշտապես անքննելի, ոչ միայն պարզ հայտարարություններով, այլեւ մեր գործունեությամբ, համաժողովրդական պայքարին մեր մասնակցությամբ եւ մեր հարյուրավոր նահատակներով: Ղարաբաղյան հարցի կարգավորման համար պարզապես պետք է կարդալ Դաշնակցության նախընտրական ծրագիրը եւ Դաշնակցության բոլոր նախորդ տարիների դիրքորոշումը, մեկ բառով ասած՝ այն, ինչ ասել ենք տարիներ շարունակ, շարունակում ենք պնդել՝ զարգանալ չզիջելով:

Վահագն Հակոբյան




Լրահոս