ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երբ հետևում էի մեր քաղաքական ուժերի ելույթներին, ինչ-որ տեղ մտածում էի` վաղը հրաժարական տամ. մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը շարունակում է քարոզարշավը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Գեղարքունիքի մարզում վարկանիշային ընտրակարգով առաջադրված թեկնածուները՝ մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի գլխավորությամբ շարունակեցին միասնական քարոզարշավը: Նրանց այսօրվա կանգառը Գավառ քաղաքն էր, որտեղ բնակիչները շատ բուռն ընդունեցին բոլոր թեկնածուների ելույթները: Մարզպետ, վարկանիշային թեկնածու Ռաֆիկ Գրիգորյանը միասնական քարոզարշավը նոր մշակույթ համարեց:

Ելույթի վերջում մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ընդգծեց, որ հետևելով քաղաքական ուժերի ելույթներին, նույնիսկ մի պահ մտածել է հրաժարական տալու մասին, քանի որ նրա խոսքով, կան ուժեր, որոնք մեկ տարվա ընթացքում երկիրը դրախտ դարձնելու խոստումներ են տալիս, սակայն մարզպետը խորհուրդ տվեց չհավատալ այդ ուժերին՝ կոչ անելով ձայն տալ ՀՀԿ-ին:

ՀՀԿ-ական վարկանիշային թեկնածուները՝ մարզպետի գլխավորությամբ քարոզարշավը կշարունակեն մարտի 27-ին:

Մանրամասները`  տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Ենոքյան




Լրահոս