
Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն ալբանացիների դեմ աշխարհի առաջնության ընտրական խաղից (2:0) հետո ռեկորդ է սահմանել:
Թուրինի «Յուվենտուսի» 39-ամյա դարպասապահը 168-րդ խաղն անցկացրեց ազգային թիմի կազմում և դարձավ եվրոպական հավաքականներում ամենաշատ հանդիպման մասնակցած ֆուտբոլիստը:
Այդ ցուցանիշով համաշխարհային ռեկորդը պատկանում է եգիպտացի Ահմեդ Հասանին, որը 184 հանդիպում է անցկացրել հավաքականների մակարդակով: