
Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, օրեր առաջ Հ1-ի եթերում անդրադառնալով արցախյան հարցի լուծման՝ մյուս քաղաքական ուժերի կողմից առաջարկվող տարբերակներին, դրանք որակեց որպես հեքիաթ:
«Բոլոր քաղաքական ուժերը պետք է պատասխանեն մեկ հարցի… համաձա՞յն եք Մինսկի խմբի համանախագահության կողմից առաջարկված եւ ՀՀ իշխանությունների կողմից ընդունված կարգավորման ծրագրի ստորագրմանը, թե՞ ոչ: Մենք ասում ենք՝ համաձայն ենք»,-ասաց Տեր-Պետրոսյանը՝ նշելով, որ միայն ՀՀԿ-ն է այդ գծի մեջ: «Ժողովուրդ»-ը ներկայացնում է խորհրդարանական ընտրություններին մասնակցող մյուս քաղաքական ուժերի արձագանքը Տեր-Պետրոսյանի հնչեցրած գնահատականներին:
-Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն օրեր առաջ հայտարարեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ գրեթե բոլոր քաղաքական ուժերի ծրագրերում ներկայացված լուծման տարբերակները հեքիաթ են: Դուք լուծման ի՞նչ տարբերակներ եք առաջարկում:
Նաիրա Զոհրաբյան, «Ծառուկյան» դաշինքի պատգամավորության թեկնածու
– «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ծրագրում հստակ ներկայացված է, թե ինչպես ենք մենք պատկերացնում ղարաբաղյան հարցի կարգավորումը: Մենք հաստատ չենք պատկերացնում այնպես, ինչպես ներկայացնում է իմ կողմից շատ հարգարժան Լևոն Տեր-Պետրոսյանը, մենք պատկերացնում ենք, որ Ղարաբաղը պետք է դառնա բանակցային կողմ, մենք պատկերացնում ենք փոխզիջում միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը պատրաստ է փոխզիջումների: Իսկ թե ինչպես է պատկերացնում «Ծառուկյան» դաշինքը Արցախի հակամարտության լուծումը, մեր նախընտրական ծրագրում գրված է. փոխզիջում միայն կարող է լինել այն դեպքում, եթե փոխզիջման պատրաստ են երկու կողմերը:
Վահագն Հակոբյան