Արամայիս Գրիգորյանը փորձում է կաշառել իր մարզի բնակիչներին. 820 հազար դրամի օգնություն` մեկ ամսում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը մարզպետարանի միջոցներից միայն մարտ ամսվա ընթացքում 820 հազար դրամ միանվագ օգնություն է հատկացրել այդ մարզի բնակիչներին: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այդ միանվագ օգնությունից օգտվել է 30 ընտանիք, յուրաքանչյուրին՝ տարբեր չափի:

Օրինակ՝ Ոսկետափ գյուղի բնակիչ Լ. Խ.-ն ստացել է 100 հազար դրամի չափով միանվագ օգնություն, իսկ Մարմարաշենի բնակիչ Մ.Բ.-ն՝ 30 հազար դրամ եւ այսպես շարունակ: Նկատենք, որ մարզպետը դրամական օգնություն է տալիս հենց նախընտրական քարոզչության այս ընթացքում, մարզպետ Արամայիս Գրիգորյանի եղբայրը՝ Արայիկ Գրիգորյանն էլ ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների մեջ է: Ասել է, թե նման մեթոդներով նա փորձում է կաշառել իր մարզի բնակիչներին, որպեսզի իրենց ընտրեն:




Լրահոս